FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

article  11

Տեսալսողական արտադրանքի պարտադիր անվճար օրինակի հատկացումը.
1. Տեսալսողական փաստաթղթերը հաշվառելու, պահպանելու և օգտագործելու նպատակով դրանց պատրաստողները լիազորված մարմնին են հատկացնում՝
    ա) հնչյունագրերի և տեսաֆիլմերի երեք պարտադիր անվճար օրինակ պատրաստումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում.
    բ) ձայնա- և կինոարտադրանքների երևակված պատճենները, ինչպես նաև էլեկտրոնային կրիչի վրա տեղադրված տեսա- և (կամ) ձայնաշարային արտադրանքի երկուական պարտադիր անվճար օրինակ՝ եթեր դուրս գալու պահից սկսած՝ մեկամսյա ժամկետում.
    գ) խաղային, թվային, գիտահանրամատչելի ֆիլմերի մեկական անվճար օրինակի երևակված պատճենները, ինչպես նաև ցանկացած տիպի կրիչներով՝ խաղային, թվային, գիտահանրամատչելի տեսաֆիլմերի բնօրինակների մեկական անվճար օրինակ մոնտաժման աշխատանքների ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում.
    դ) վավերագրական ֆիլմերի և կինոամսագրերի մեկական անվճար օրինակի երևակված պատճենները, ինչպես նաև վավերագրական մեկական տեսաֆիլմերի և լուսագրական փաստաթղթերի բնօրինակների երկուական պարտադիր անվճար օրինակներ մոնտաժման աշխատանքների ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում.
    ե) հնչյունային արտադրանքի (ֆոնոպրոդուկցիայի) երկուական պարտադիր անվճար օրինակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ստեղծվել են հեռուստառադիոհաղորդումների համար.
2. Երևակված պատճենները փոխանցվում են մոնտաժային կամ տրամախոսական թերթերի հետ միասին: Կինո- և տեսաֆիլմերի վարձութային վկայականները տրվում են դրանք ստացողներին հանձնելուց հետո.
3. Եթեր դուրս գալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հեռուստատեսային և ռադիոծրագրերի պետական ֆոնդ են հանձնվում հեռուստառադիոհաղորդումներ արտադրող և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները (ծրագրերը), ինչպես նաև իրենց պատվերով արտադրված հաղորդումները (ծրագրերը):