Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունը. 1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետևանքով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում վերահսկող մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները: Վերահսկող մարմինն իրականացնում է վիճակախաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն` տեղում ստուգումների և փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները. 2. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով. 3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից` իրենց գործունեության վերաբերյալ վերահսկող մարմին սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով: Սույն մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը, ժամկետները և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |