Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 187 Գործարար ծրագիրը. 1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և պետք է պարունակի քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացման համակարգերի, Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին կազմակերպական կառուցվածքի, գործունեության վայրերի, կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև իր տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ. 2. Գործունեության ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն. 3. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները: |