Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 Փայը. 1. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ունի մեկ փայի իրավունք. 2. Փայի արժեքը ձևավորվում է` 1) փայավճարներից` պարտադիր, լրացուցիչ և կամավոր. 2) կոոպերատիվ փոխհատուցումներից` ուղղված փայատիրական կապիտալի համալրմանը. 3) կամավոր պահուստային ֆոնդերի հատկացումներից` ընդհանուր ժողովի որոշմամբ. 3. Պարտադիր փայավճարի չափը և վճարման կարգը սահմանվում են սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ: Պարտադիր փայը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար: Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի պետական գրանցումն ամբողջությամբ վճարել պարտադիր փայը. 4. Պարտադիր փայավճարը նոր անդամների համար սահմանվում է կանոնադրությամբ տվյալ պահին նվազագույն փայ ունեցող կոոպերատիվի անդամի փայի արժեքից ոչ պակաս չափով. 5. Կոոպերատիվի զարգացման կամ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կոոպերատիվի անդամները ընդհանուր ժողովի որոշմամբ կատարում են լրացուցիչ փայավճարներ: Լրացուցիչ փայավճարը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ. 6. Կոոպերատիվի անդամը կարող է կատարել կամավոր փայավճարներ. 7. Փայի արժեքը նվազում է փայատիրական կապիտալի օգտագործման դեպքում, անբաժանելի ֆոնդի անբավարարության պայմաններում, կոոպերատիվի վնասները ծածկելու նպատակով. 8. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի փայի արժեքը չպետք է գերազանցի կոոպերատիվի փայատիրական կապիտալի 20 տոկոսը. 9. Փայը համարվում է անբաժանելի: Կոոպերատիվի անդամի փայը կարող է օտարվել միայն կոոպերատիվի այլ անդամի, ներառյալ՝ ներդրող անդամին` արդյունքում ավելացնելով վերջինիս փայի արժեքը: Փայի փոխանցումը հաստատում է կոոպերատիվի գործադիր մարմինը: |