FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

5. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնող (ծնողներ) հանդիսացող զույգը (կինը և տղամարդը) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կինը գրավոր համաձայնություն է (են) տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերը՝
    1) անհատույց տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությանը հետևյալ անձանց անհատույց տրամադրելու նպատակով.
    ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),
    բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,
    գ. ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,
    դ. ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը.
    2) ոչնչացնել.
    3) պահպանել համապատասխան բժշկական կազմակերպությունում՝ դրամական հատուցման դիմաց, իսկ գրավոր համաձայնությամբ նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունն ամրագրող նոր գրավոր համաձայնություն չտալու դեպքում լիազորել սաղմի պահպանումն իրականացնող բժշկական կազմակերպությանը՝
    ա. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Սեռաբջիջների և սաղմի պահպանումը, ոչնչացումը, անհատույց տրամադրումը, արտահանումը, ներմուծումը և տեղափոխումը.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամուսնական տարիքի արական և իգական սեռի անձինք իրավունք ունեն իրենց սեռաբջիջները կամ սաղմը վերարտադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ.
2. Պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջությանը վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ) դեպքում.
3. Քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների, կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումն իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սաղմերի և սեռաբջիջների արտահանման և ներմուծման կարգի և պայմանների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն: Կենսաբանական ծնողների սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումն իրականացվում են կենսաբանական ծնողների գրավոր համաձայնությամբ, իսկ կենսաբանական ծնողի սեռաբջիջների, կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումը՝ կենսաբանական ծնողի գրավոր համաձայնությամբ: Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

բ. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,
    գ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,
    դ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը,
    ե. ոչնչացնել.
6. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման, պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը կամ ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը սաղմի անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: