FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  23

Ծառայողական քննության դադարեցումը.
1. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝
    ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա ոստիկանության այլ ծառայողներ չկան.
    բ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ.
    գ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները.
    դ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.
    ե) լրացել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայողական քննությունը կասեցնելու առավելագույն ժամկետը.
2. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած անձի քննարկմանը.
3. Ծառայողական քննություն նշանակած անձը քննարկում է եզրակացությունը և կայացնում համապատասխան որոշում: