FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  17

Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները.
1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝
    ա) հարկային եկամուտները.
    բ) պետական տուրքերը.
    դ) պաշտոնական դրամաշնորհները.
    ե) այլ եկամուտներ.
2. Հարկային եկամուտներն են`
    ա) ավելացված արժեքի հարկը.
    բ) ակցիզային հարկը.
    գ) շահութահարկը.
    դ) եկամտային հարկը.
    ե) բնապահպանական հարկը.
    զ) ճանապարհային հարկը.
    է) շրջանառության հարկը.
    ը) արտոնագրային հարկը.
    թ) մաքսատուրքերը.
    ժ) բնօգտագործման վճարը.
    ժա) սոցիալական վճարը.
    ժբ) կենսաթոշակային վճարը.
    ժգ) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը.
    ժդ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը.
    ժե) դրոշմանիշային վճարները.
    ժզ) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների խախտումների համար գանձվող տուգանքներն ու տույժերը, բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի.
    ժէ) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտներ: 2-1. Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 28-1-րդ հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների: 4. Պաշտոնական դրամաշնորհներն են՝
    ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.
    բ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները.
5. Այլ եկամուտներն են՝
    ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.
    բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  17

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.
    դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).
    ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն (այդ թվում` «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով) անցած` հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.
    զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.
    է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.
    ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.
    թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.
    ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները: