Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսային վճարների կիրառումը. 1. Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական օգտագործման այդ ապրանքների համար սույն հոդվածով սահմանված է մաքսատուրքերի, հարկերի կիրառման այլ կարգ. 2. Ելնելով անձնական օգտագործման ապրանքների կատեգորիայից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից և անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու եղանակից, ինչպես նաև անձնական օգտագործման այն ապրանքների կատեգորիայից, որոնց հետ կապված միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 3. Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ Միության մաքսային տարածք ներմուծվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված համապատասխան նորմերի սահմաններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված սույն հոդվածով սահմանված է մաքսատուրքերի, հարկերի կիրառման այլ կարգ: Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ ելնելով անձնական օգտագործման այդ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու եղանակներից: Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծելու այդպիսի նորմերը սահմանվում են առանց օգտագործման մեջ եղած և ընթացուղում ու նշանակման վայրում անհրաժեշտ՝ անձնական օգտագործման ապրանքների հաշվառման, որոնց շարքին դասելու չափանիշները սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն ապրանքների կատեգորիաները, որոնց համար, ելնելով Միության մաքսային տարածք դրանք ներմուծելու եղանակից, անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու՝ Հանձնաժողովի կողմից սահմանված նորմերից ավելի խիստ արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմեր: Այն արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը սահմանելիս, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծվում են Միության մաքսային տարածք, Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այդ նորմերի կիրառման կարգը, այդ թվում՝ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու ամսաթվերը որոշելու կարգը՝ նշված նորմերի սահմաններում ներմուծվող այդ ապրանքները հաշվառելու նպատակով. 4. Անկախ իրենց արժեքից, քաշից և (կամ) քանակից՝ Միության մաքսային տարածքից անձնական օգտագործման ապրանքներն արտահանվում են առանց մաքսատուրքերի վճարման. 5. Միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանումից հետո Միության մաքսային տարածք ներմուծվող՝ անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, Միության մաքսային տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ անկախ դրանց արժեքից, քաշից և (կամ) քանակից՝ պայմանով, որ դրանք մնան անփոփոխ, բացի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական մաշվածության հետևանքով տեղի ունեցած փոփոխություններից, ինչպես նաև բնական կորստի հետևանքով տեղի ունեցած փոփոխություններից, և սույն Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված կարգով մաքսային մարմնին հավաստիացվի, որ այդ ապրանքները Միության մաքսային տարածքից դրանց ժամանակավոր արտահանումից հետո հետ են ներմուծվում Միության մաքսային տարածք: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 Այն դեպքում, երբ մաքսային մարմնին չի հավաստիացվում, որ անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, Միության մաքսային տարածք ներմուծվում են Միության մաքսային տարածքից դրանց ժամանակավոր արտահանումից հետո, այդ ապրանքների վրա տարածվում է սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ կետերով սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի կիրառման կարգը: Անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցները, որոնք Միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանումից հետո ներմուծվում են Միության մաքսային տարածք, Միության մաքսային տարածք են ներմուծվում առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման. 6. Անձնական օգտագործման այն օգտագործված ապրանքները, որոնց ցանկը և քանակը սահմանվում են Հանձնաժողովի կողմից, օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից կարող են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծվել Միության մաքսային տարածքում իրենց գտնվելու ընթացքում՝ անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից: Սույն կետի առաջին պարբերության մեջ չնշված՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածքում իրենց գտնվելու ընթացքում ներմուծված ապրանքների վրա տարածվում է սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 7-րդ կետի առաջին պարբերությամբ, ինչպես նաև 8-րդ կետով սահմանված մաքսատուրքերի, հարկերի կիրառման կարգը. 7. Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են օտարերկրյա ֆիզիկական անձանց և անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծվել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով և 12-րդ կետով սահմանված դեպքերում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարվում են սույն գլխին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 8. Ելնելով անձնական օգտագործման ապրանքների կատեգորիայից, Միության մաքսային տարածք այդ ապրանքները ներմուծող անձից և (կամ) Միության մաքսային տարածք անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծելու եղանակներից՝ Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները, ինչպես նաև անձնական օգտագործման այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու՝ լրացուցիչ կամ Հանձնաժողովի կողմից սահմանված պայմաններից ավելի խիստ պայմաններ և (կամ) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով՝ Հանձնաժողովի կողմից սահմանված սահմանափակումներից տարբեր այլ սահմանափակումներ: Սույն Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներում նշված անձանց կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքերը և պայմանները սահմանվում են սույն Օրենսգրքի տվյալ հոդվածներով, իսկ սույն Օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձանց կողմից ներմուծման դեպքում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով. 9. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսավճարները կիրառվում են սույն Օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան. 10. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի կիրառման կարգը, այդ ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, ինչպես նաև դրանց վճարման ժամկետները սահմանվում են սույն Օրենսգրքի 22-րդ գլխին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 11. Միասնական մաքսային դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերով, հարկերով կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտ են համարվում անձնական օգտագործման ապրանքները. 12. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով դրանց հաշվարկման բազա է համարվում, կախված անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, անձնական օգտագործման ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական բնութագիրը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով ապրանքի առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի համար, ծավալը կամ ապրանքի այլ բնութագրեր): Միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով, կախված անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, միագումար մաքսային վճարի մեջ մտնող մաքսատուրքերի հաշվարկման բազա են համարվում անձնական օգտագործման ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական բնութագիրը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով ապրանքի առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի համար, ծավալը կամ ապրանքի այլ բնութագրեր): Միագումար մաքսային վճարի կազմի մեջ մտնող հարկերի հաշվարկման բազան սահմանվում է սույն Օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների բացթողման պահը և շարժիչի աշխատանքային ծավալը սահմանելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 13. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումն իրականացվում է այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ուղևորային մաքսային հայտարարագիրը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 14. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով կիրառվում են մաքսային մարմնի կողմից ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու օրը գործող դրույքաչափեր, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով. 15. Մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերի կիրառմամբ վճարման և (կամ) գանձման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարը որոշվում է մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազայի և մաքսատուրքերի, հարկերի համապատասխան միասնական դրույքաչափի կիրառման եղանակով. 16. Միագումար մաքսային վճարի ձևով վճարման և (կամ) գանձման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարը որոշվում է մաքսատուրքերի հաշվարկված գումարը և հարկերի հաշվարկված գումարները գումարելու եղանակով: Միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի գումարի հաշվարկումը կատարվում է հետևյալ եղանակներով՝ 1) մաքսատուրքերի գումարի հաշվարկումը կատարվում է մաքսատուրքերի հաշվարկման բազայի և մաքսատուրքերի դրույքաչափի համապատասխան տեսակի կիրառման միջոցով. 2) հարկերի գումարի հաշվարկումը կատարվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվել ուղևորային մաքսային հայտարարագիրը. 17. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարողներ են համարվում հայտարարատուն կամ այլ անձինք, որոնց վրա դրվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն. 18. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով արտարժույթի վերահաշվարկի կարգը, դրանց վճարման պարտավորության կատարման պահը (վճարման ամսաթիվը), մաքսատուրքերի, հարկերի և այլ դրամական միջոցների (փողի) վերադարձի (հաշվանցման) կարգը սահմանվում են սույն Օրենսգրքի 7-10-րդ գլուխներին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 Եթե միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ պահանջվում է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդ վերահաշվարկը կատարվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որի մաքսային մարմնի կողմից հաշվարկվում են անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը. 19. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-3-րդ կետերին համապատասխան՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը: Օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որտեղ բացահայտվել են սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքները. 20. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը վճարվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հաշիվներին, որտեղ, սույն հոդվածի 19-րդ կետին համապատասխան, այդ մաքսային վճարները ենթակա են վճարման. 21. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը վճարվում են այն անդամ պետության արժույթով, որտեղ, սույն հոդվածի 19-րդ կետին համապատասխան, մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի: Ապրանքների ժամանման վայրերում միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի վճարումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է այն անդամ պետության արժույթից տարբեր այլ արժույթով, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 266 22. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի վճարումն իրականացվում է անկանխիկ կարգով կամ կանխիկ դրամական միջոցներով (փողով)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 23. Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերի, հարկերի վճարման դեպքում սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-ից 4-րդ ենթակետերում նշված մաքսատուրքերը չեն վճարվում. 24. Այն ապրանքների հետ կապված՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է սույն գլխին համապատասխան, վճարվում են ֆիզիկական անձանց կողմից՝ մաքսային մուտքի օրդերի հիման վրա կամ Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ մաքսային փաստաթղթի հիման վրա. 25. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսային վճարները հաշվարկվում են այդ ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների, ինչպես նաև մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա: Մաքսային վճարների գումարը որոշելու համար անհրաժեշտ՝ անձնական օգտագործման ապրանքների մասին լիարժեք և հավաստի տեղեկությունների վերաբերյալ մաքսային մարմնին հայտնելու պարտավորությունը դրվում է հայտարարատուի վրա. 26. Սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 15-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը մաքսային մարմնի կողմից հաշվարկվում են` հաշվելով դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը: Նշված հաշվարկի ձևը, դրա լրացման և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: |