FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  365

Մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները.
1. Մաքսային գործառնությունները կարող են կատարվել մաքսային մարմինների, հայտարարատուների և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում՝ անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ.
2. Մաքսային գործառնությունների կատարման ժամանակ օգտագործվող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության միջոցների մշակումը, ստեղծումը, ներդրումը, շահագործումը, պահպանումը, արդիականացումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
3. Մաքսային մարմինների կողմից կիրառվում են մաքսային մարմինների կողմից մշակվող, արտադրվող և (կամ) ձեռք բերվող տեղեկատվական համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: