FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  379

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը, կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանափակումները.
1. Օրենսգրքի 380-րդ հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում կազմակերպությունները անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա՝ այդ գործունեության տեսակների մասով.
2. Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա (այդ գործունեության տեսակների մասով): 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։