FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  7

Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը. Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումը և հանձնումն իրականացվում են պայմանագրային հիմունքներով` ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը: Թերություններով (ուղեկից փաստաթղթերում նշված քաշից տարբերություն, փաթեթավորման, կնիքների, կապերի և այլ թերություններ) փոստային առաքանու հայտնաբերման դեպքում փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է ձևակերպել և այդպիսի փոստային առաքանին հանձնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված կարգով իրավասու է ունենալու քաղաքացիական և ծառայողական զենք, որն անհրաժեշտ է պահպանելու համար փոստային առաքանին և դրամական միջոցները, ինչպես նաև փոստային կապի օբյեկտները: Շինությունները, որտեղ իրականացվում են փոստային առաքանու մշակումը և դրամական միջոցների պահպանումը, պետք է կահավորված լինեն պաշտպանական և հակահրդեհային միջոցներով: Ինքնաթիռները, փոստային վագոնները, ավտոմեքենաները և տրանսպորտային այլ միջոցներ, որոնք փոխադրում են փոստային առաքանի ու դրամական միջոցներ, պետք է սարքավորված լինեն այնպես, որ բացառվի համապատասխան տարածքներ կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը: Փոստային կապի օպերատորն իրավասու է ունենալու փոստային անվտանգության ստորաբաժանումներ և պաշտպանության միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: