Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 Դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները. 1. Դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատավորին վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: 3. Դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը. 4. Դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքի, պահպանվում են մինչև օրենքով սահմանված կարգով տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի չափի հավասարվելը նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձի չափին. 5. Հակակոռուպցիոն դատարանի դատավորին, որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով. 5.1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորներին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով. 6. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 55 տոկոսի չափով. 6.1. Վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 55 տոկոսի չափով. 7. Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով։ |