FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  134

Ներքին սպառման համար վերամշակման արդյունքի նվազագույն ելքը.
1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքը հայտարարատուն որոշում է ինքնուրույն՝ հաշվի առնելով Միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված՝ վերամշակման գործառնությունների փաստացի տեխնոլոգիական գործընթացը և համաձայնեցնում մաքսային մարմինների հետ վերամշակման թույլտվությունն ստանալու համար դիմում ներկայացնելիս կամ այդ թույլտվության մեջ փոփոխություններ կատարելիս.
2. Մաքսային մարմինները նվազագույն ելքի չափաքանակների համաձայնեցման ժամանակ կարող են հաշվի առնել փորձագիտական կազմակերպությունների եզրակացությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների դիրքորոշումները, որոնք հիմնված են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրության տեխնոլոգիական գործընթացի վրա.
3. Կառավարության լիազորած մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում կարող է սահմանել վերամշակման արդյունքով ստացված ելքի ստանդարտ չափաքանակներ, որոնք մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն: