Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 325 Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը. 1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով: Սույն մասով նախատեսված արձանագրության ձևը և լրացման կարգը սահմանում է Կոմիտեն. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրության մեջ նշվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև մաքսային իրավախախտման մանրամասն նկարագիրը և արարքի վերաբերյալ նախնական որոշումը` ըստ Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համապատասխան հոդվածի, տեղեկություններ` վերցված առարկաների և փաստաթղթերի մասին, ինչպես նաև գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունն ընթերցում է կազմողը, ընթերցում են գործողության բոլոր մասնակիցները, անհրաժեշտության դեպքում ապահովվում է թարգմանչի մասնակցությունը, պարզաբանվում են նրանց իրավունքները. 4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունն ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, մաքսային իրավախախտում կատարած անձը, եթե ներկա է, վկաները. 5. Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդպիսի հրաժարման պատճառների մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությանը կցվում է իրավախախտողի բացատրությունը. 6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը ստորագրությամբ հանձնվում է մաքսային իրավախախտում կատարած անձին կամ ուղարկվում է նրան` ուղեկցող գրությամբ: |