FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները.
1. Պրոբացիայի ծառայությունում որպես պրոբացիայի ծառայող ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից).
2. Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը.
3. Պրոբացիայի ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով, կամ որը դատապարտվել է դիտավորյալ հանցանք կատարելու համար՝ անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից, կամ եթե առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: