FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Փաստաբանների պալատի գույքը և բյուջեն.
1. Փաստաբանների պալատի գույքը ձևավորվում է փաստաբանների անդամավճարներից, փաստաբանների հավակնորդների մուտքի վճարներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից: Փաստաբանների պալատի անդամավճարները մուծվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով և կարգով` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների և փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար.
2. Փաստաբանների պալատի նախագահը հերթական տարվա համար կազմում է փաստաբանների պալատի բյուջեն (առանց հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող գումարների և ծախսերի)՝ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջին եռամսյակում.
3. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում փաստաբանների պալատը գործում է հաշվետու տարվան նախորդող տարվա բյուջեով՝ մինչև նոր բյուջեի հաստատումը: