FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Չափագիտական կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը.
1. Կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝
    1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների իրացման արգելմանը` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը.
    2) չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե այն չի անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ տեսակը հաստատված չէ կամ չի համապատասխանում հաստատված տեսակին կամ չի համապատասխանում չափագիտական կանոններին և նորմերին.
    3) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի իրացման արգելմանը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ հետ.
3. Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը պարտավոր են կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, տեղեկացնել տեսչական մարմնին.
4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.1․ Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը կամ առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  24

5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա կամ տեսչական մարմին կարգադրագրի կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է չափման միջոցի իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագիրը և գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցում իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը: