FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ.
1. Լիազորված պետական մարմինը`
    1) մշակում է մշակութային ժառանգության պահպանությունն ապահովող, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի արտահանումը և ներմուծումը կանխող իրավական ակտերի նախագծեր.
    2) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու այլ պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքները և կազմում է այդ արժեքների հաշվառման մատյան.
    3) որոշում է ընդունում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վերաբերյալ.
    4) տալիս է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ).
4.1) կազմում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա. 4-2) մշակում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը և ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է. 4-3) կազմում է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների պահպանական ցուցակը.
4.4) տալիս է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն).
    5) հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը.
5.1) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը՝ հայտատուի ցանկությամբ.
    6) Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս տեղեկատվություն է տարածում մշակութային արժեքների անհետացման, կորստի, հափշտակության փաստերի վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

7) Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով միջոցներ է ձեռնարկում` վերականգնելու մշակութային արժեքների սեփականատերերի իրավունքները մշակութային արժեքների ապօրինի արտահանման, ներմուծման և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքերում.
    8) նպաստում է գիտական և տեխնիկական հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ և այլն) ստեղծմանն ու զարգացմանը` ի շահ մշակութային արժեքների պահպանման և դրանց հանրայնացման.
    9) ընդունում է որոշումներ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պետական թանգարաններ, գրադարաններ, արխիվներ մշտական պահպանության հանձնելու վերաբերյալ.
    10) առաջարկություն է ներկայացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող մշակութային արժեքների` պետության կողմից գնման իրավունքի իրականացման վերաբերյալ.
    11) հաշվառում է պետական սեփականություն համարվող, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված արժեքների հետբերման ուղղությամբ.
    12) վարում է արտահանվող, ժամանակավոր արտահանվող և ներմուծվող մշակութային արժեքների վիճակագրությունը.
    13) արձանագրում է ժամանակավոր արտահանվող և ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների իսկությունը.
    14) սահմանում է ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը.
    15) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
    16) հաստատում է ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նպատակով ապրանքների վերաբերյալ մշակութային փորձագիտական եզրակացությունը՝ մաքսային գործի բնագավառի լիազոր պետական մարմնի հետ համատեղ.
    17) հաստատում է հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուից դրանց տրամադրման կարգը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

2. Պետական այլ մարմինները մշակութային արժեքների ներմուծման ու արտահանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված իրավասությունների սահմաններում և օրենքով սահմանված կարգով ու դեպքերում: