Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Հեղինակը. 1. Հեղինակը (այսուհետ նաև` գյուտարար) այն ֆիզիկական անձն է, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է գյուտը. 2. Եթե գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանք համարվում են համահեղինակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հեղինակ ճանաչվելու իրավունք, և որոնց փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով. 3. Հեղինակության իրավունքն անձնական անփոխանցելի և անօտարելի իրավունք է և պահպանվում է անժամկետ. 4. Գյուտի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության. 5. Պետական լիազոր մարմինը պատասխանատու չէ հեղինակներին վերաբերող տվյալների իսկության համար. 6. Հեղինակն իրավունք ունի նշվելու հայտում կամ արտոնագրում` որպես այդպիսին. 7. Հեղինակն իրավունք ունի հրաժարվել հայտում կամ արտոնագրում իր անվան նշումից՝ դրա մասին պետական լիազոր մարմին գրավոր դիմում ներկայացնելով: |