FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  260

Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով.
1. Անձին գործարք կնքելուն կամ գործարք կնքելուց հրաժարվելուն, պարտավորություն ստանձնելուն կամ այլ արարքի կատարմանը հարկադրելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, եթե բացակայում են շորթման կամ հափշտակության հատկանիշները, և որը կատարվել է՝
    1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,
    2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,
    3) շանտաժով կամ 4) հարկադրանքի այլ եղանակով՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
    2) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,
    3) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
    4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
    5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    6) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 7) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: