Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 506 Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը. 1. Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Կարճաժամկետ մեկնման կամ պատժի հետաձգման ժամկետի ավարտից հետո ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելն այն անձի կողմից, որին թույլատրվել է ազատազրկման վայրից կարճաժամկետ մեկնում, կամ որի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հանցավոր կազմակերպության կողմից, 2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ 3) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով. 5. Փախուստ կատարած անձը փախուստ կատարելու համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով, կամ նա արդարացվել է այն գործով, որով դատապարտվել էր ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կալանավորվել կամ ձերբակալվել էր: |