FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ.
1. Ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե`
    ա) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին իրականացվել են ծրագրով նախատեսված նպատակները, և Կենտրոնական բանկի խորհուրդը կայացրել է համապատասխան որոշում, կամ`
    բ) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին Կենտրոնական բանկի դիմումի համաձայն` դատարանը որոշում է կայացրել բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին.
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից.
3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկի կառավարման մարմինների և ղեկավարների լիազորությունները համարվում են վերականգնված, բացառությամբ բանկի գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի լիազորությունների, որոնք վերականգնման ենթակա չեն: