Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 193 Վարչական դատարան դիմելու ժամկետները. 1. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում. 2. Եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտը դիմողի գնահատմամբ առ ոչինչ է, ապա սույն օրենսգրքի 1-ին մասով նախատեսված ժամկետները հաշվարկվում են այդ ակտի ընդունման մասին դիմողին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած. 3. Եթե նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին անձն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել, կամ նա չի իմացել նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության մասին, ապա նա կարող է դիմել վարչական դատարան չորսամսյա ժամկետում այն օրվանից հետո, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ համապատասխանաբար անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու մասին. 4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական դատարան կարելի է դիմել, եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթի ուժի մեջ մտնելու պահից չի անցել 10 տարի. 5. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել առանց ժամկետային սահմանափակման։ |