FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.11

Փաստահավաք հանձնաժողովի անդամի ընտրության կարգը.
1. Փաստահավաք հանձնաժողովի կազմում թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով.
2. Առաջին փուլի ընթացքում թեկնածուներին ներգրավելու նպատակով Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրությունից առնվազն 30 օր առաջ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է մրցույթի հայտարարություն, որի շրջանակում սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունները առաջադրում են սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուին: Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը սահմանում է Կառավարությունը.
3. Առաջին փուլի ընթացքում սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության կողմից ուսումնասիրվելուց հետո սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած՝ սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող անձինք ներառվում են Փաստահավաք հանձնաժողովի անդամների թեկնածուների շարքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.11

4. Երկրորդ փուլում գնահատվում է թեկնածուի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Երկրորդ փուլի ընթացքում առաջին փուլը հաղթահարած թեկնածուները հրավիրվում են բանավոր հարցազրույցի: Հարցազրույցն անցկացվում է Հանրային խորհրդի՝ այդ նպատակով հրավիրված նիստում: Հարցազրույցը կարող է անցկացվել Հանրային խորհրդի կողմից մեկից ավելի նիստերի գումարման միջոցով: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Հանրային խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուի գրավոր համաձայնությամբ և Հանրային խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Հանրային խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ: Թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի են առնվում առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ու համայնքներից ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ.
5. Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են Փաստահավաք հանձնաժողովի նախագահին: