FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  58

Դատավորի արձակուրդը.
1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ.
2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը.
3. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդ կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան երեք մասով.
4. Դատարանի նախագահը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը և հրապարակում դատական իշխանության պաշտոնական կայքում.
5. Հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու և դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին.
6. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով` դատարանի նախագահը դատավորին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ավելի երկար ժամկետով՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ.
7. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք.
8. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը.
9. Դատավորին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ: