Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 11 Քրեական հետապնդում իրականացնելու ձևերը. 1. Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մաuնավոր կարգով` հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով. 2. Հայաստանի Հանրապետության քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեuված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մաuնավոր կարգով, իսկ մյուս բոլոր հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով. 3. Եթե նույն անձին վերագրվող արարքների մի մասը ենթակա է քրեական հետապնդման հանրային կարգով, իսկ մյուս մասը` մասնավոր կարգով, ապա քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով. 4. Անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ 1) ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով. 2) Հայաստանի Հանրապետության քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: |