FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  226

Զննումը.
1. Զննումը վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու նպատակով տեղանքի, շինության, տրանսպորտային միջոցի, առարկայի, փաստաթղթի բովանդակության, կենդանու, մարդու կամ կենդանու դիակի տեսողական ուսումնասիրությունն է.
2. Բնակարանում զննումը, բացառությամբ դեպքի վայրի սկզբնական զննության, կարող է կատարվել բացառապես դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում.
3. Զննության ընթացքում զննության ենթակա օբյեկտները կարող են տեսողական դիտարկման համար մատչելի դարձվել տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև կարող են կատարվել զննվող վայրի կամ առանձին առարկաների չափումներ, կազմվել հատակագծեր, գծագրեր, սխեմաներ: Այդ մասին նշվում է արձանագրության մեջ, իսկ կազմված առանձին փաստաթղթերը կցվում են արձանագրությանը.
4. Տեղանքի, շինության, դրանց տարածքում գտնվող առարկայի, տրանսպորտային միջոցի զննումը հնարավորության դեպքում կատարվում է դրա սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ.
5. Դիակի կամ դրա առանձին մասերի զննումը կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ: Չճանաչված դիակները ենթակա են լուսանկարման և մատնադրոշմման.
6. Հանրամատչելի համակարգչային ծրագրերի, համացանցային կայքերի, թվայնացված տվյալների զննությունից առաջ քննիչը համակարգչային եղանակով պատճենում է զննվող օբյեկտները, ըստ անհրաժեշտության պատրաստում դրանց թղթային պատճենները և այդ մասին նշում արձանագրության մեջ: Ամրագրման արդյունք հանդիսացող թղթային պատճենները (երբ դա հնարավոր է և անհրաժեշտ վարույթի համար) ստորագրվում են զննության մասնակիցների կողմից և համակարգչային պատճենի հետ միասին կցվում արձանագրությանը.
7. Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ փորձագետի օգնությամբ վերցնում է հետքեր, առարկաներ, փաստաթղթեր, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Քննիչն ամեն դեպքում վերցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շրջանառությունից հանված կամ ապօրինի շրջանառության մեջ գտնվող օբյեկտները՝ անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  226

8. Այլ քննչական գործողության ժամանակ հայտնաբերված օբյեկտների զննումը կատարվում է այդ քննչական գործողության ընթացքում, իսկ զննման արդյունքներն ամրագրվում են տվյալ քննչական գործողության արձանագրության մեջ: