Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 451 Վարույթ նախաձեռնելը. 1. Մասնավոր մեղադրանքով վարույթը կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեuված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան. 2. Քրեական հայցը կարող է ներկայացնել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը. 3. Քրեական հայցը պետք է բովանդակի՝ 1) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 2) այն անձի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը, որի դեմ ներկայացվել է քրեական հայցը. 3) մեղադրանքի բովանդակությունը, այդ թվում՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը կամ հոդվածի մասը. 4) այն անձանց անունները, ազգանուններն ու բնակության կամ հաշվառման վայրերը, որոնք պետք է կանչվեն դատական նիստին. 5) մեղադրանքը հիմնավորող նյութերը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը քրեական հայցը ներկայացնում է ենթադրյալ հանցանքի կատարման վայրի առաջին ատյանի դատարան. 5. Մասնավոր մեղադրանքով մինչդատական վարույթն իրականացվում է բացառապես ենթադրյալ հանցանք կատարած անձին հայտնաբերելու համար: |