Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 126 Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության ստացման հայտի բավարարումը կամ մերժումը. 1. Կենտրոնական բանկը ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարում կամ մերժում է դիմումը ներկայացնելու պահից` 60-օրյա ժամկետում. 1.1. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման վերաբերյալ հայտարարություն է հրապարակում Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նշված հայտարարության մեջ նշվում է, որ հայտարարության հրապարակումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, ապահովադիրները, որոնց հետ կնքված ապահովագրության պայմանագրերը նախատեսվում է փոխանցել այլ Ընկերության, կարող են գրավոր Կենտրոնական բանկ ներկայացնել ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ իրենց առարկությունները: Միևնույն ժամկետում փոխանցող Ընկերությունն ապահովագրական պորտֆելի նախատեսվող փոխանցման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է ուղարկում ապահովադիրներին՝ ծանուցմանը կցելով Կենտրոնական բանկի հայտարարությունը. 1.2. Կենտրոնական բանկը կյանքի ապահովագրություն իրականացնող Ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարում կամ մերժում է սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում: Ապահովադիրներից ստացած առարկությունները հիմք չեն ապահովագրական պորտֆելի փոխանցման մերժման համար, սակայն Կենտրոնական բանկը որոշմամբ անդրադառնում է նաև ապահովագրական պորտֆելի փոխանցման վերաբերյալ ապահովադիրներից ստացված առարկություններին և հիմնավորում այդ առարկությունները չընդունելու պատճառները. 2. Կենտրոնական բանկը մերժում է ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը, եթե` 1) սույն օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 126 2) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքները կամ օրինական շահերը. 3) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել փոխանցող կամ ստանձնող Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը. 4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ապահովագրական պորտֆելի փոխանցման դեպքում ստանձնող Ընկերությունը չի բավարարի սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 4.1) ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելում ընդգրկված որևէ ապահովագրության դասով (ձևով) ապահովագրություն իրականացնելու իրավունք չունի. 5) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը. 3. Կենտրոնական բանկն ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում, պարտավոր է իր որոշման մասին ծանուցել դիմումը ներկայացրած Ընկերություններին, ինչպես նաև այդ որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում: |