Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 48 Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և իրավասու մարմնի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները խախտելը. 1. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը կարող է համարվել հարգելի հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում՝ 1) բժշկի կողմից համապատասխան տեղեկանքով հաստատված պրոբացիայի շահառուի առողջական վիճակի այնպիսի վատթարացումը, որը խոչընդոտում է նրա կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումը. 2) մերձավոր ազգականների (ծնողների, զավակների, որդեգրողների, որդեգրվածների, հարազատ, համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի, պապի, տատի, թոռների, ինչպես նաև ամուսնու և ամուսնու ծնողների, վերջիններիս համար՝ փեսայի և հարսի) մահը կամ բացառիկ դեպքերում ծանր հիվանդությունը. 3) եթե առկա է անհաղթահարելի ուժ, կամ պրոբացիայի շահառուն գտնվում է տարերային աղետի (հրդեհների, ջրհեղեղների և այլն) կամ ռազմական գործողությունների գոտում. 4) այլ քրեական գործով իր մասնակցությունից բխող վարութային գործողություններին ներգրավվածությունը. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում պրոբացիայի շահառուն պարտավոր է դրանց մասին գրավոր, իսկ անհնարինության դեպքում բանավոր տեղեկացնել պրոբացիայի ծառայության պետին՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով. 3. Պրոբացիայի ծառայության պետը պրոբացիայի շահառուի դիմումն ստանալու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին, իսկ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում գրավոր միջնորդություն է ներկայացնում վարույթն իրականացնող մարմին. 4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում որոշում ընդունել այլընտրանքային խափանման միջոցի կարգն ու պայմանները չպահպանելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին. 5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունները չկատարելն իրավասու մարմնի որոշմամբ կարող է համարվել հարգելի, եթե անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել այդ մասին պատշաճ ձևով իրազեկելու պրոբացիայի ծառայությանը: |