FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ.
1. Ազգային անվտանգության մարմիններում հերթական կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է շնորհվող կոչմանը հավասար կամ բարձր կոչում.
2. Հերթական կոչումը շնորհվում է նախորդ կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` ռազմաուսումնական) ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպաներին հերթական կոչումը, մինչև գնդապետը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական կոչումը համապատասխանում է մինչև ուսումնական հաստատություն ընդունվելն զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչմանը.
4. Հերթական կոչումը վաղաժամկետ շնորհվում է ազգային անվտանգության մարմիններում անբասիր ծառայության համար` նախորդ կոչումը կրելու ժամկետի կեսը լրանալուց հետո, սակայն ոչ բարձր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումից.
5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում.
6. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հերթական կոչումը շնորհելը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը.
7. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդն ազգային անվտանգության մարմինների կին ծառայողների կոչումը կրելու ժամկետում չի հաշվարկվում: Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է կին ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո.
8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով զրկվել կոչումից.
9. Ազգային անվտանգության մարմիններում կոչում շնորհելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը: