Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 68 Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը. 1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը. 2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նիստին, բացի ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից, իրավունք ունի ներկա գտնվելու նաև թեկնածուն: Տեղամասային ընտրական հանձնաժողովը՝ 1) փաթեթավորում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթը կնքվում և տեղադրվում է պարկում. 2) ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը: Առկայության դեպքում առանձին հաշվում է նաև` ա. քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը, բ. շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը: Այդ թվերը հրապարակվում և արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով. 3) եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում նշվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու միջոցով: Տեղեկանքը տպելու անհնարինության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 68 Տեղեկանքի մեկ օրինակը, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, տեղադրվում է պարկում: Տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին և ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի: Ընտրողների ցուցակները (բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում են, փաթեթը կնքվում է և ստորագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է և տեղադրվում պարկում. 4) առանձին-առանձին հաշվում է ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված և համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթները կնքում և տեղադրում է պարկում. 5) հաշվում է չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում. 6) հաշվում է չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում: Համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, և նշվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը. 7) առանց հաշվելու փաթեթավորում է չօգտագործված քվեաթերթիկները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այդ գործողությունների արդյունքները հրապարակվում են և արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 68 3. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, և քվեարկության ծրարը մարելու հիմքերի բացակայության դեպքում քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, այն ցուցադրում այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, սահմանված քվեաթերթիկի դեպքում՝ վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, որի օգտին է քվեաթերթիկը: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 68 Քվեաթերթիկներն ըստ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկների տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները տեսակավորելուց հետո ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են միասին. 4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, սահմանված քվեաթերթիկի դեպքում՝ վավեր կամ անվավեր լինելու մասին։ Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է նաև, թե որ թեկնածուի օգտին է քվեարկված: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը: Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում դեմ քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին: Քվեարկված քվեաթերթիկները տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 68 5. Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ. 6. Քվեարկության ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկներ գտնվելու դեպքում հաշվարկում ընդգրկվում է միայն սահմանված նմուշի քվեաթերթիկը: Ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է: Քվեարկության ծրարը մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը. 7. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում և չեն հաշվարկվում. 8. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և տեղադրվում են պարկում: Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները. 9. Միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում առաջին հերթին ամփոփվում են համայնքի ավագանու ընտրության քվեարկության արդյունքները: |