Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 8 Տեղական հանրաքվեի նշանակումը և անցկացումը, տեղական հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը. 1. Սույն օրենքի 7-րդ, 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին, կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Համայնքի ղեկավարի՝ հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով. 2. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու դեպքում համայնքի ավագանին մեկամսյա ժամկետում տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում է իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելուց կամ նախաձեռնող խմբի կողմից հավաքված և անհրաժեշտ քանակի ստորագրությունների վավերականության հաստատման մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է հանրաքվե. 4. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը և տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս դրանք լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում փաստաթղթերը չլրացնելու դեպքում ներկայացված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գրությամբ վերադարձվում են համայնքի ղեկավարին: 6. Տեղական հանրաքվե կարող է նշանակվել միայն օրացուցային ոչ աշխատանքային օրը: Տեղական հանրաքվեն անցկացվում է նշանակման օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 8 7. Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված տեղական հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Համայնքի ղեկավարը տեղական հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում. 8. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը պաշտոնապես հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ. 9. Համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվե նշանակվելուց հետո այլ տեղական հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարը այլ տեղական հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված տեղական հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված տեղական հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո. 10. Տեղական հանրաքվեի դրված ակտի նախագիծը հրապարակվում է համայնքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում տեղական հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ: |