Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ article 12 Էլեկտրոնային հրատարակության անվճար օրինակի պարտադիր հատկացումը. 1. Լիազորված մարմինը էլեկտրոնային հրատարակությունների մեկական անվճար օրինակ է հատկացնում Հայաստանի գիտատեխնիկական լրատվության կենտրոնին։ Անընդհատ համալրվող տվյալների բազաները հատկացվում են առանձին մասերով, որոշակի պարբերականությամբ՝ ըստ համալրման. 2. Լիազորված մարմինը գրադարանային-տեղեկատվական կազմակերպությունների միջև վերաբաշխելու նպատակով էլեկտրոնային հրատարակության երկու անվճար օրինակ է հատկացնում Հայաստանի ազգային գրադարանին, բացառությամբ կույր կամ թույլ տեսնող անձանց համար նախատեսված էլեկտրոնային հրատարակությունների, ինչպես նաև հաշվողական տեխնիկայի ծրագրերի և տվյալների բազայի, էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված տեսաձայնաշարային արտոնագրված փաստաթղթերի։ |