Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 57 Տուգանքը. 1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում` այն հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում. 2. Սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 3. Հեռարձակողների և օպերատորի կողմից համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում` օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը սահմանափակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով. 4. Հեռարձակողների անվանումները էկրանային ցուցադրման ժամանակ միայն օտար լեզուներով՝ առանց հայերեն անընդհատ տառադարձության օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 5. Հեռարձակողի կողմից հայերեն հաղորդումներն ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով. 6. Ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 57 6.1. Օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի կատարած չափումների արդյունքներն օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում չափումները կատարող անձի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։ Ընդ որում, եթե համապատասխան չափումներ կատարող անձը չի ներկայացնում իրենից պահանջվող՝ 14.5-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութեր, կամ դրանք ներկայացվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետից ուշ կամ վերջինիս սահմանած ձևաչափից տարբերվող ձևով), ապա համարվում է, որ համապատասխան չափումները չեն համապատասխանում Օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին). 6.2. Օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելը (այդ թվում՝ երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որևէ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան չափումներ կատարող անձանց, ինչպես նաև այլ անձանց համար, որոնք չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որևէ կերպ օգտագործում են երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Ընդ որում, սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները. 6.3. Օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների և այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելը (այդ թվում՝ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ ամբողջական տրամադրելը) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 57 առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով. 21. Արգելված հովանավորություն իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով. 22. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդ և զվարճալի հաղորդումներ հեռարձակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով. 23. Լիցենզիա ստացած Հեռարձակողի կողմից տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահանջը չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 24. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդման մեկնարկին տեսանելի չափով, հինգ վայրկյան տևողությամբ «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառման ուղեկցման պահանջը չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 25. Առանց սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով. 26. Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը առանց դրա իրավատերերի (հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող) համաձայնության տարածելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 27. Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 57 28. Կարգավորող պետական մարմին նախորդող տարվա հասույթի գոյացման բացվածքի և չափի վերաբերյալ տեղեկություն չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 29. Հեռարձակողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրին համապատասխան չգործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով. 30. Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները չկիրառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով. 31. Սույն հոդվածի 2-30-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված տույժի եռապատիկի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 57 6.4. Օրենքի 14.5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում կատարելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով. 7. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ դրա մասին չհիշեցնելը` առաջացնում են տուգանքի նշանակում` Հասույթի 0.05 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով. 8. Հեռարձակողների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը՝ առաջացնում են տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով. 9. Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով. 10. Հեռարձակողի կողմից ամեն օր եթերում իր ելքային տվյալները չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 11. Հեռարձակողի կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը (բացառությամբ գովազդ հաղորդելու դեպքերի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 57 12. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով. 13. Արբանյակային հեռարձակման մասին կարգավորող պետական մարմին ծանուցում չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով. 14. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով. 15. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման սահմանված կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 16. Հեռարձակողի կողմից «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով. 17. Հեռարձակողի կողմից հեռարձակված հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները սույն օրենքով սահմանված ժամկետով չպահպանելը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով. 18. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով. 19. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.01 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 20. Սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտելը` |