Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 110.3 Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի օգտագործման, բազմացման, ներմուծման և հավաստագրման պահանջների խախտումը. 1․ Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված սորտերի և տնկանյութի ձևերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, տարածքում օգտագործումը և բազմացումը առաջին անգամ արձանագրելիս՝ առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո՝ 18 ամսվա ընթացքում, խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից յոթնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով: 2․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակի ներմուծումն առանց սորտի պատկանելության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով: 3․ Նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը և ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված և սովորական տնկանյութերը չհավաստագրելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով: 4․ Սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև վաթսունհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկից մինչև յոթանասունհինգապատիկի չափով: |