FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  9

Հանձնաժողովի անդամը.
1. Հանձնաժողովի անդամը`
    1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկում, հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով, իսկ իր կամքից անկախ հանգամանքների պատճառով նիստին մասնակցելու անհնարինության դեպքում նիստը նախագահողի համաձայնությամբ նիստին կարող է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում.
    2) հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում քննարկումներ, հանդես գալիս առաջարկություններով.
    3) համակարգում է հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն, ապահովում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականների կատարումը.
    4) համաձայնության դեպքում նշագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և այլ փաստաթղթեր, իր համակարգման գործառույթների շրջանակում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր.
    5) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ.
2. Հանձնաժողովի անդամի կողմից իր համակարգման ոլորտում ճյուղային օրենքներին և հանձնաժողովի իրավական ակտերին համապատասխան գործառույթների իրականացումը վերջինիս բացարկ հայտնելու հիմք չէ.
3. Հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխման կարգը սահմանում է հանձնաժողովը: