FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Լիցենզիայի անվավեր ճանաչումը և դրա իրավական հետևանքները.
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչել, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա: Սույն օրենքի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկը կայացրել է որոշում, բայց որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ.
2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում.
3. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկը ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով.
4. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին պետք է անմիջապես գրավոր հաղորդվի բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին: Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը` գործի ողջ դատական քննության ընթացքում.
5. Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիան անվավեր ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները: