Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել հաստատագրված կամ փոփոխական շահութաբաժնով, կուտակման, փոխարկելի և այլ արտոնյալ բաժնետոմսեր, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ: Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը չունեն ձայնի իրավունք ժողովում, եթե արտոնյալ բաժնետոմսերի որոշակի դասերի համար սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ընկերության որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերն իրենց սեփականատեր բաժնետերերին տրամադրում են միևնույն իրավունքները: Սույն կետի երկրորդ մասով նախատեսված` ձայնի իրավունք ունենալու դեպքերում քվեարկությունների ժամանակ արտոնյալ բաժնետոմսն իր սեփականատեր բաժնետիրոջը տալիս է մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ. 2. Կանոնադրությամբ պետք է սահմանվի Ընկերության կողմից տեղաբաշխվող և հայտարարված յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժինը և լուծարային արժեքը (որը վճարվում է Ընկերության լուծարման ժամանակ): Արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը սահմանվում են դրամական տեսքով կամ որպես տոկոսադրույք` այդ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը համարվում են սահմանված նաև այն դեպքում, եթե կանոնադրությամբ նախատեսված է դրանց որոշման կարգը: Եթե Կանոնադրությամբ չի նախատեսված արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը, ապա դրանց սեփականատերերը հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերի հետ, իսկ հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի առկայության դեպքում ամենաբարձր չափով շահութաբաժիններ ստանալու իրավունք վերապահող բաժնետոմսերի դասի սեփականատերերի հետ շահութաբաժիններ ստանալու հավասար իրավունք ունեն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 Եթե կանոնադրությամբ նախատեսված են արտոնյալ բաժնետոմսերի երկու կամ ավելի դասեր, ապա կանոնադրությամբ պետք է սահմանվի նաև շահութաբաժինների և լուծարային արժեքի վճարման հերթականությունը` յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի համար: Կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ կամ մասնակի չվճարված շահութաբաժինը, որի մեծությունը սահմանված է կանոնադրությամբ, կուտակվում և վճարվում է հետագայում (կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսեր): Կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև որոշակի դասերի արտոնյալ բաժնետոմսերի, Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի կամ այլ դասերի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունները և պայմանները. 3. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ժողովում ունեն ձայնի իրավունք, եթե քննարկվում են Ընկերության վերակազմակերպման կամ լուծարման հարցեր: Որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ժողովում ձեռք են բերում ձայնի իրավունք, եթե քննարկվում են կանոնադրության փոփոխման կամ լրացման հետ կապված այն որոշումները, որոնք սահմանափակում են այդ դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները, ներառյալ` այլ դասերի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժինների և (կամ) լուծարային արժեքի սահմանումը կամ ավելացումը, ինչպես նաև այլ դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին շահութաբաժինների և (կամ) լուծարային արժեքի վճարման հերթականության արտոնությունների տրամադրումը. 4. Առանձին դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը, որոնց հասանելիք շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, բացառությամբ կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի, իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել այն ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, որը հետևում է տարեկան այն ժողովին, որում չի ընդունվել որոշում` այդ դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում` դրանք չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով շահութաբաժինների առաջին վճարումից հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 Առանձին դասերի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել այն ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, որը հետևում է տարեկան այն ժողովին, որում չի ընդունվել որոշում` այդ դասի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց բոլոր կուտակված շահութաբաժինները վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում` դրանք չվճարելու կամ ոչ լրիվ ծավալով վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է տվյալ դասի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով բոլոր կուտակված շահութաբաժինների վճարումից հետո. 5. Կանոնադրությամբ առանձին դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար կարող է նախատեսվել ձայնի իրավունք, եթե կանոնադրությամբ նախատեսված է նաև տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունը հասարակ (սովորական) բաժնետոմսերի: Ընդ որում, նման արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերը պետք է ունենա ձայների այնպիսի քանակ, որը չպետք է գերազանցի ձայների այն քանակը, որը նա կունենար արտոնյալ բաժնետոմսերը հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկման դեպքում. 5.1. Բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերի դասերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը կամ անվանատերերը։ Ընդ որում, իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել համապատասխան դասի արտոնյալ բաժնետոմսերի առնվազն 3/4-ի սեփականատերերը կամ անվանատերերը, եթե Ընկերության կանոնադրությամբ սեփականատերերի կամ անվանատերերի առավել մեծ թիվ սահմանված չէ։ Սույն մասի իմաստով իրավունքների սահմանափակում են համարվում արտոնյալ բաժնետոմսերի շահաբաժինների (շահութաբաժինների) նվազեցումը, հաշվարկման և (կամ) վճարման կարգի փոփոխությունները. 6. Արտոնյալ բաժնետոմսերը հասարակ (սովորական) բաժնետոմսերով փոխարկելիս Ընկերությունը պետք է մարի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ բոլոր պարտքերը կամ նրանց համաձայնությամբ պարտավորվի վճարել պարտքերն այլ ձևով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 7. Երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահութաբաժնի չվճարելը կարող է հիմք հանդիսանալ Ընկերությունը դատական կարգով լուծարելու համար. 8. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերն օգտվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ», «դ», «է» և «ը» ենթակետերով սահմանված իրավունքներից` սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իսկ «բ», «ե», «զ», «թ» և «ժ» ենթակետերով սահմանված իրավունքներից` հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերի հետ հավասար իրավունքներով. 9. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կրում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտականությունները: |