Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 62 Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման ընդհանուր պայմանները. 1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 58-րդ, 120-122-րդ, 143-րդ, 177-րդ և 304-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, եթե նշված հոդվածներին համապատասխան այլ բան սահմանված չէ: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը. 2. Անդամ պետությունների օրենսդրությամբ սույն Օրենսգրքին համապատասխան այնպիսի դեպքեր սահմանվելու դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում, անդամ պետությունների այդպիսի օրենսդրությամբ կարող են սահմանվել կարգը և պայմանները, որոնք պահպանելու դեպքում այդպիսի ապահովում չի տրամադրվում. 3. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է մաքսատուրքեր, հարկեր վճարողի կամ այլ անձի կողմից՝ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում վճարողի փոխարեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը կարող է ապահովվել առաքողի (էքսպեդիտորի) և (կամ) այլ անձի կողմից, եթե այդ անձն ունի այն ապրանքները տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք, որոնց համար ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը, եթե սույն Օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 62 Մաքսային ներկայացուցիչն իրավունք ունի սույն գլխին համապատասխան ապահովելու մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն այն դեպքում, երբ մաքսային ներկայացուցիչը մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ կրում է սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն: Այն դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովված է մաքսային ներկայացուցչի կողմից, սույն Օրենսգրքով նախատեսված այնպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, մաքսատուրքերը, հարկերը վճարելու այդպիսի պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի և իր կողմից ներկայացվող անձի կողմից՝ համապարտության կարգով՝ անկախ սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի դրույթներից. 4. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմնին՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածում նշված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու այդպիսի պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կարող է տրամադրվել այլ մաքսային մարմնի: |