FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  175

Վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս դրանց համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները.
1. Վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարների չափով, որոնք ենթակա կլինեին վճարման, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և վերամշակման արդյունքների ելքի չափաքանակներին համապատասխան՝ վերամշակման արդյունքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ, իսկ այն ապրանքների առնչությամբ, որոնց բացթողումը կատարվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ: Այն դեպքում, երբ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդ վերահաշվարկը կատարվում է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  175

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների գծով տրամադրված լիներ դրանց վճարման հետաձգում՝ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը: Նշված տոկոսները հաշվեգրվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան: Այն դեպքում, երբ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կասեցվել է, սույն կետով նախատեսված տոկոսները մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածում չեն հաշվեգրվում և չեն վճարվում: Գլուխ 25 «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը