Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 366 Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները. 1. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման նպատակներով մաքսային մարմիններն իրականացնում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և դրանք տեղափոխող անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքում և մշակում. 2. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները ձևավորվում են մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների բազայի հիման վրա և սահմանափակ հասանելիություն ունեն: Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և դրանց հասանելիության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ. 3. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի մասին տեղեկատվություն պարունակող՝ մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները բաց են և հանրությանը մատչելի: Մաքսային մարմինների՝ հանրությանը մատչելի տեղեկատվական ռեսուրսները տեղադրվում են մաքսային մարմինների և (կամ) Միության պաշտոնական կայքերում՝ Ինտերնետ ցանցում. 4. Սահմանափակ մատչելիություն ունեցող և մաքսային մարմինների տնօրինության տակ գտնվող՝ մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկություններն անձանց կողմից ստանալու և օգտագործելու կարգը, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների կազմը և տրամադրման կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: |