FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

Ծառայողի արձակուրդը.
1. Ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները.
    ա) հերթական.
    բ) ուսումնական.
    գ) լրացուցիչ.
    դ) հիվանդության պատճառով.
    ե) հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի, ընդ որում` վարձատրությունը պահպանվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ.
2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործած արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` կառավարության սահմանած կարգով.
3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է ընդհատվել ծառայողի արձակուրդը, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդի.
4. Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված արձակուրդների հանրագումարը տարեկան չպետք է գերազանցի 55 օրը: