FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  8

Փոստային կապի ծառայությունների հատուկ պայմանները. Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, որոնք հնարավոր չէ տեղ հասցնել (հանձնել) փոստային ծառայություններից օգտվողների հասցեի անճշտության կամ դրա անհրաժեշտ տվյալների բացակայության, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, ողջամիտ ժամկետներում վերադարձվում են ուղարկողին: Վերադարձվող փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները ուղարկողի կողմից ստանալու մերժման դեպքում դրանք հանձնվում են փոստային կապի օպերատորին ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված փոստային առաքանի և դրամական միջոցների փոստային փոխադրություններ: Չպահանջված փոստային առաքանիների և չպահանջված դրամական միջոցների ժամանակավոր պահումը վեց ամսվա ընթացքում իրականացնում է փոստային կապի օպերատորը: Պահման սահմանված ժամկետի ընթացքում դրամական միջոցները կարող են հանձնվել հասցեատիրոջը կամ ուղարկողին նրանց դիմումի հիման վրա` փոստային կապի օպերատորի թույլտվությամբ: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո չպահանջված նամակագրական հաղորդակցությունը ենթակա է առգրավման և ոչնչացման: Չպահանջված փոստային առաքանիների մյուս ներդրվածքները` որպես տիրազուրկ գույք, դառնում են փոստային կապի օպերատորի սեփականությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները ակտով հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին: Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները դատարանի որոշման հիման վրա հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին` ըստ փոստային կապի օպերատորի հայցի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  8

Եթե փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով տեղ չհասցված (չհանձնված) փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները հնարավոր չէ վերադարձնել ուղարկողին, ապա դրանք հանձնվում են ժամանակավոր պահպանման. փոստային առաքանին` որպես չհանձնված փոստային առաքանի, իսկ դրամական միջոցների փոստային փոխադրությունները` որպես չպահանջված դրամական միջոցների փոստային փոխադրություններ: Փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները ճշտելու կամ հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար այլ տվյալներ ստանալու նպատակով չհանձնված փոստային առաքանիները ենթակա են բացման: Չհանձնված փոստային առաքանիների բացումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա: Չհանձնված փոստային առաքանին բացելիս պետք է պահպանել անվտանգության անհրաժեշտ միջոցները: Եթե փոստային կապի օպերատորը նախնական հետազոտմամբ պարզել է, որ չհանձնված փոստային առաքանու ներդրվածքը պարունակում է առարկաներ կամ նյութեր, որոնք չհանձնված փոստային առաքանին բացելիս կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, ապա փոստային տվյալ առաքանին կարող է սույն օրենքով սահմանված կարգով առգրավվել և ոչնչացվել առանց բացելու: Չհանձնված փոստային առաքանիները բացվում են դատարանի վճռի հիման վրա` հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար անհրաժեշտ այլ տվյալներ պարզելու նպատակով: Փոստային կապի օպերատորը պարտավոր է չհանձնված փոստային առաքանիների ժամանակավոր պահման համար, բայց եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս, դիմել դատարան` փոստային առաքանիները բացելու թույլտվություն ստանալու նպատակով: Չհանձնված փոստային առաքանիները բացելու վերաբերյալ նյութերի քննարկումը հնգօրյա ժամկետում իրականացնում է փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացնող փոստային կապի օբյեկտի գտնվելու վայրի դատարանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  8

Չհանձնված փոստային առաքանիների բացումը, նախնական հետազոտումը և ոչնչացումը կատարում է փոստային կապի օպերատորի ղեկավարի կամ տեղակալի կազմած հանձնաժողովը, որի ձևավորման կարգը, ինչպես նաև աշխատակարգը սահմանում է փոստային կապի օպերատորի ղեկավարը: Չհանձնված փոստային ծանրոցների, գնահատված նամակների և գնահատված փաթեթների բացման դեպքում փոստային կապի օպերատորի կազմած հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինների ներկայացուցիչներ: Չհանձնված փոստային առաքանին բացելու, առգրավելու կամ ոչնչացնելու վերաբերյալ նշված հանձնաժողովը կազմում է ակտ: Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս հաջողվել է պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա փոստային կապի օպերատորը փոստային առաքանին առաքում է հասցեատիրոջը կամ վերադարձնում ուղարկողին: Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս չի հաջողվել պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա այդպիսի փոստային առաքանին դասվում է չպահանջվածների թվին: Չհանձնված փոստային առաքանին սահմանված հասցեով առաքելու կամ վերադարձնելու համար փոստային կապի ծառայությունից օգտվողից գանձվում է գումար, որի չափը որոշվում է վերադարձի օրը գործող սակագներով: Չհանձնված միջազգային փոստային առաքանին պահման ժամկետի լրանալու դեպքում ուղարկվում է միջազգային փոստափոխանակման վայր, որտեղից այն ստացվել է: Հասցեատիրոջը չգտնելու կամ նրա մահվան, ստանալուց հրաժարվելու և այլ պատճառներով վերադարձված փոստային առաքանին ուղարկվում է օրենքով սահմանված կարգով: