Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 46.3 Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի գործունեության համակարգումը. 1. Հակակոռուպցիոն ռազմավարության և այլ ծրագրերի իրականացման շրջանակներում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին մեթոդական աջակցությունը, խորհրդատվությունը, ինչպես նաև ոլորտային միջազգային պարտավորությունների շրջանակներում վերջիններիս աշխատանքների իրականացման համակարգումն ապահովում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի համար պատասխանատու պետական մարմինը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի համար պատասխանատու պետական մարմինն իրավունք ունի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուից պահանջելու և ստանալու տեղեկություններ և հիմնավորող փաստաթղթեր հակակոռուպցիոն ռազմավարության և այլ ծրագրերի, ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ, ներկայացնելու ոլորտային միջազգային պարտավորությունների համակարգումից բխող առաջարկություններ: |