FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  135

Ներքին սպառման համար վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը.
1. Միության մաքսային օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը ներքին սպառման համար վերամշակման թույլտվությունն է.
2. Օտարերկրյա ապրանքների, վերամշակման արդյունքի, մնացորդների և թափոնների արժեքը հայտնի չլինելու դեպքում ներքին սպառման համար վերամշակման թույլտվության մեջ նշվում են համապատասխան արժեքային միջակայքեր.
3. Եթե վերամշակման թույլտվության ստացման օրվա դրությամբ բացակայում են անձի կողմից ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքները, ապա այդպիսի տեղեկությունները ներառվում են վերամշակման թույլտվության մեջ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու միջոցով ոչ ուշ, քան ապրանքների հայտարարագրումից մեկ աշխատանքային օր առաջ.
4. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, դրա լրացման կարգը, վերամշակման թույլտվություն տրամադրելու մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, ինչպես նաև վերամշակման փաստաթղթի գործողության կասեցնելու և վերսկսելու կարգը սահմանում է Կառավարությունը.
5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման էլեկտրոնային թույլտվության ձևաչափն ու կառուցվածքը սահմանում է Կոմիտեն.
6. Կառավարությունը կարող է սահմանել «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի լրացման առանձնահատկությունները: