FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  325.1

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը.
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի (այսուհետ՝ հարկ վճարող) գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի այն փաստաթղթերը, որոնք օրենքով ենթակա են պարտադիր ծանուցման (արձանագրություններ, ծանուցագրեր, որոշումներ, ակտեր և այլն), կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով.
2. Հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, որը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում, համարվում է պատշաճ ծանուցված սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից.
3. Հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին և հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձին սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը ծանուցվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի՝ անձանց ծանուցման համակարգի միջոցով, և սույն մասում նշված անձինք համարվում են ծանուցված համակարգում փաստաթղթերը ներբեռնելու օրվան հաջորդող երրորդ օրը.
4. Մաքսային կանոնների խախտում կատարած օտարերկրյա ֆիզիկական անձին, որը վարույթի իրականացման ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն մաքսային մարմին տեղեկություն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում իր բնակության կամ հաշվառման հասցեի մասին, պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուղարկվում են իր տրամադրած էլեկտրոնային փոստին, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից, և համարվում են ծանուցված փաստաթղթերն ուղարկելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած անձը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից: