FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Հակամրցակցային համաձայնությունները և դրանց արգելումը.
1. Սույն օրենքի իմաստով՝ հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց բանավոր կամ գրավոր այն համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսավարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի.
2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`
    1) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև, եթե համաձայնությունն առնչվում է տվյալ ապրանքային շուկային (հորիզոնական համաձայնություն).
    2) միևնույն ապրանքային շուկայում ձեռք բերող և իրացնող, մրցակից չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև, եթե համաձայնությունն առնչվում է տվյալ ապրանքային շուկային (ուղղահայաց համաձայնություն).
    3) որոշակի փոխկապակցվածություն ունեցող կամ տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված այլ համաձայնություններ (այլ համաձայնություն).
3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`
    1) ապրանքային շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքի կամ այլ եղանակի.
    2) այլ տնտեսավարող սուբյեկտների` ապրանքային շուկա մուտք գործելուն կամ ապրանքային շուկայից ելքը խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը կամ շուկայից ելքը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.
    3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.
    5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.
    6) ի վնաս սպառողի շահերի՝ ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ դադարեցմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով կամ այլ ձևով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծմանը կամ պահպանմանը.
    7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը) կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
    8) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ առևտրային գործունեությունը չկազմակերպելու պայմանավորվածությանը.
    9) միևնույն ապրանքի համար խտրական պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն.
    10) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված և շահավետ չեն նրա համար կամ իրենց բնույթով, կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
    11) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու, կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.
    12) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտներին (սուբյեկտին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն կամ հասանելիություն չտալուն, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ստանալ այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը կամ հասանելիությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

13) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը.
4. Ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`
    1) ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի համար տվյալ ապրանքի վերավաճառքի գին սահմանելուն, բացառությամբ ապրանքի վերավաճառքի առավելագույն գնի սահմանման.
    2) իրացնող տնտեսավարող սուբյեկտի մրցակից կամ հնարավոր մրցակից համարվող տնտեսավարող սուբյեկտից ապրանք ձեռք բերելուց հրաժարվելուն կամ այդ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերվող ապրանքների քանակի, տեսականու, գնի կամ այլ պայմաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը գործում է իրացնող տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.
    3) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտին (սուբյեկտներին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալուն, եթե այդ տնտեսավարող սուբյեկտն օբյեկտիվորեն չի կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.
    4) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը.
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-12-րդ կետերով և 4-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում հակամրցակցային համաձայնությունն առկա է անկախ հնարավոր կամ փաստացի հետևանքից.
6. Այլ հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`
    1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.
    2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
    3) այլ տնտեսավարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

4) միևնույն ապրանքի համար խտրական պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն.
    5) գործարքներում այնպիսի դրույթ սահմանելուն, որը տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված և շահավետ չէ տնտեսավարող սուբյեկտի համար կամ իր բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի առնչվում գործարքի բուն առարկային.
    6) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու, կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.
    7) ապրանքային շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքի կամ այլ եղանակի.
    8) այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.
    9) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտին օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալուն, եթե այդ տնտեսավարող սուբյեկտն օբյեկտիվորեն չի կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.
    10) մասնագիտական կամ այլ միություններին անդամակցելու կամ դրանց գործունեությանը մասնակցելու պայմանների պարտադրմանը.
    11) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը.
7. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`
    1) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.
    2) այդ մասին են վկայում տնտեսավարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 6-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

8. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է.
9. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`
    1) տնտեսավարող սուբյեկտների ուղղահայաց կամ այլ համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.
    2) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսավարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաև եթե այդ տնտեսավարող սուբյեկտները մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ են, բացառությամբ այնպիսի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումն անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսավարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով.
    3) այն ուղղահայաց կամ այլ համաձայնությունները, որոնցով տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար և չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության կանխման, սահմանափակման և (կամ) արգելման հնարավորություն, և եթե տնտեսավարող սուբյեկտներն ապացուցում են, որ նման համաձայնությունները նպաստում են կամ կարող են նպաստել՝
    ա. ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործմանը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացը խթանելուն կամ համաշխարհային ապրանքային շուկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված ապրանքների մրցունակության բարձրացմանը.
    բ. համապատասխան անձանց կողմից նման գործողությունների իրականացման հետևանքով ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացմանն սպառողների կողմից։