Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները. 1. Պրոբացիայի ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետի կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. 2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. 3. Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ. 4. Պրոբացիայի ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ. 5. Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացին. 6. Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում. 7. Պրոբացիայի ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: |