FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին.
1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): Սահմանափակումը կիրառվում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ.
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը: Գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, բացառությամբ եթե կատարողական թերթը պարունակում է նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին: Այդպիսի նշման առկայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է սույն հոդվածով սահմանված կանոններով.
3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը կարող է տարածվել միայն գրավի առարկայի վրա: Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի, այնուհետև պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել.
4. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա պարտապանի այլ գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.
    1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
    ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
    բ) պատրաստի արտադրանք,
    գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
    դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).
    2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
    ա) շարժական գույք,
    բ) անշարժ գույք:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումն իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը բռնագանձվում է, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար, կամ անհնարին է պարզել նախորդ հերթում ընդգրկված գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել: Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը: Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում.
4.1. Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք կիրառվում է հիմնական պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ սույն հոդվածով նախատեսված կարգով: Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածվում է, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.
    1) հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ այն դեպքի, երբ պարտավորության ապահովման համար առկա է գրավադրված գույք.
    2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` հիմնական պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության կամ հիմնական պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.
    3) որպես ապահովում հիմնական պարտապանի գույքի վրա դրված արգելանքների պայմաններում ակնհայտ է, որ հիմնական պարտապանի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  43

4) հիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդի ընթացքում գույքը չի վաճառվել, և վերջինս չունի բռնագանձման ենթակա այլ գույք.
    5) կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ հիմնական պարտապանի գույքի նկատմամբ առկա է այլ մարմինների կողմից կիրառված արգելանք (սահմանափակում).
    6) նույն կատարողական թերթի հիման վրա հարուցված հիմնական պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով.
    7) սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով հիմնական պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ հիմնական պարտապանի պարտավորությունների կատարման համար.
5. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով.
6. Տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմասի (փայի), ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում.
7. Պարտապանին պատկանող ոչ փաստաթղթային ձևով թողարկված Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի վրա արգելանք դնելու, դրանք առգրավելու և հարկադիր իրացնելու համար հարկադիր կատարողի կողմից պահառուին (ենթապահառուին) ներկայացվող դեպո-հանձնարարականների ձևին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  43

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարման պայմանագրի կողմ ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան ֆոնդի գույքը, բացառությամբ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի հաշվին: Ընդ որում, ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար ֆոնդի գույքի անբավարարության դեպքում ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում.
9. Պարտապանի այլ գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, որը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, ենթակա չէ բռնագանձման, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իր որոշմամբ հանձնարարում է պարտապանին իրականացնելու դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար որոշմամբ սահմանելով գրանցումը (հաշվառումը) ապահովելու և գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու ժամկետ.
10. Պարտապանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը կարող է երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  43

11. Պարտապանի կողմից հարկադիր կատարողի հանձնարարությունը որոշմամբ սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը), եթե պարտապանը չի հիմնավորում իր կամքից անկախ հանգամանքներում հարկադիր կատարողի հանձնարարությունը չկատարելու փաստը.
12. Պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցման (հաշվառման) համար կատարված ծախսերը՝ որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձվում են պարտապանից: